Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.05.2015 | 09:00

Աղոթք փրկության


Ո՜վ խորք մեծության և իմաստության,
ընդունիր բռնվածիս,
որ մեղքերով ընկել եմ ծովի խորքը:
Պահպանիր ու զորացրու ինձ,
որ քո կամքը գործեմ,
զօր ու գիշեր սգամ և լամ:
Իմ ողջ անօրինության համար,
Աղբյուրդ կենդանության,
հագեցրու ծարավ հոգիս
առատաբուխ վտակից,
որ ցամաքած տոչորվում եմ
իմ բազում անօրենություններից:
Ցնցիր քարացած սիրտս և
ինձնից ապաշխարության արտասուք քամիր:
Ամեն:

Դիտվել է՝ 1606

Մեկնաբանություններ